Մայիսի 9-ին Արցախին նվիրված մշակութային միջոցառում է տեղի ունեցել Երևանի «Նաիրի» կինոթատրոնում:
Ներկայացվել է արցախցիների բռնի տեղահանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հիշում եմ քո ձայնը»:
Հեղինակներ Նիկոլայ Մելիքյանն ու Արայիկ Սարգսյանը ներկայացնում են վեց միահյուսված պատմություններ՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմից մինչև տեղահանություն։ Ֆիլմի երևանյան նախորդ երկու ցուցադրությունները տեղի են ունեցել Կինոյի տան մեծ դահլիճում։
Վերաբացված «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցած ցուցադրությանը ևս ներկա են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ և շարքային քաղաքացիներ: Նրանք այսօր դիտել են որդու շիրմաքարը տան հյուրասենյակում խնամքով պահող Անժելայի, ծնողներին բենզինի պայթյունի ժամանակ կորցրած Էլենի, ադրբեջանական գերության մեջ հայտնված Գայանեի և մյուսների պատմությունները:
Գլխավոր հերոսին մարմնավորում է Արցախից տեղահանված Մարտին Ալոյանը: Հենց նա է անցնում տեղահանության ճանապարհը՝ Արման Էլբերտի երաժշտության ներքո: Իսկ վերջաբանը կարդում է Բաբկեն Չոբանյանը: Առաջիկայում ցուցադրություններ են լինելու թե՛ Հայաստանում, թե՛՝արտերկրում՝ ԱՄՆ-ից մինչև Իտալիա:


Բաց մի թողեք
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար
Դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. Լուսանկարներ