Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող «Օհայո» ատոմային սուզանավը ժամանել է Եվրոպա՝ Ջիբրալթարի նավահանգիստ։ Նպատակը՝ ՆԱՏՕ-ի հետ միասնության ցուցադրությունն է։
Այս մասին հայտնում է ԱՄՆ Ռազմական նավատորմի Մամուլի ծառայությունը։
Սուզանավը կարող է կրել բալիստիկ հրթիռներ։ Այն Ջիբրալթար է ժամանել մայիսի 10-ին։ Ամերիկյան կողմը հավաստիացնում է, որ այն բալիստիկ հրթիռները, որոնք կարող է կրել ու արձակել «Օհայոն» հնարավոր չէ «որսալ» եւ դրանք ապահովում են ամերիկյան անխոցելիությունը՝ որպես միջուկային «տրիադայի» մաս։

Բաց մի թողեք
ԵՄ երկրները համաձայնել են տրամադրել Ուկրաինային նախատեսված՝ երկար ժամանակով կասեցված 6,6 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնությունը
ԵՄ երկրները համաձայնել են Ուկրաինայի համար ապասառեցնել EPF-ի 6,6 միլիարդ եվրոյի չափով միջոցները
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը կոչ է անում ավելի շատ տեղեկություններ փոխանակել հիբրիդային հարձակումների վերաբերյալ