ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում եղեկացրել է, որ վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են իրեն վերագրվող էլեկտրոնային նամակներ։
«Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ nazeli.baghdasaryan@secretary-gov.com-ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։
Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։
Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»,- տեղեկացրել է Բաղդասարյանը։

Բաց մի թողեք
Ինչպես են բաշխվել մանդատները
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը. Լուսանկար
Սա է քաղաքական օրակարգը, և այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա. Նիկոլ Փաշինյան