25/06/2026

EU – Armenia

Հերթը Ծառուկյանինն է. անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ միջնորդությունը, ամենայն հավանականությամբ, կքննվի ՍԴ-ի որոշումից հետո, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այժմ ընդդիմադիր ուժերի` ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում:

ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչ գործի համար է Դատախազությունը դիմել ԿԸՀ, սակայն ասացին, որ նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություն հայտնել հնարավոր չէ։

«Միջնորդությունը ներկայացվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար»,- ասացին Դատախազությունից։ Ասացին, որ նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություն հայտնել հնարավոր չէ։