26/06/2026

EU – Armenia

Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար

Երեկ՝ հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 22։05-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Աբել Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 14-ամյա Հ․ Ն․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image