Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի ռազմա-ծովային դաշինքը էականորեն բարդացնում է Արկատիկայում, Ատլանտիկայում, Հյուսիսային, Բալթիկ և Սև ծովերի իրավիճակը։
Այդ մասին, ինչպես հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները, ՌԴ Ռազմածովային նավատորմի զարգացման Կոլեգիայի խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։ Նա, ընդսմին, առաջարկել է այդ «դաշինքը» ներառնել ՌԴ «ռազմական վտանգների և սպառնալիքների ցանկում»։
Հունիսի 30-ին Ուկրաինան պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Միջազգային ծովագնացության կազմակերպությանը, որպեսզի վերջինս Ռուսաստանի «ստվերային նավատորմի լցանավերը ճանաչի օրինական ռազմական թիրախ»։ Իր մոտեցումը Ուկրաինան հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմը ֆինանսավորում է Ուկրաինայի դեմ պատերազմը»։
Արդյոք Ուկրաինան Միջազգային ծովագնացությունից դրական պատասխան կստանա՞, դժվար է կանխատեսել։ Մինչ այդ հայտնի է դարձել, որ բրիտանական ամենահեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ The International Institute for Strategic Studies-ը զեկույց է հրապարակել, ըստ որի Ռուսաստանը «ստվերային նավատորմը օգտագործում է եվրոպական երկրների ռազմական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը դիտարկելու և հետախուզական տվյալներ ձեռք բերելու համար»։ Ըստ բրիտանացի վերլուծաբանների, «հետախուզություն իրականացնում են ցածրաթռիչք դրոնները»։
Ռուսաստանի նախագահի օգնական Պատրուշևը, հավանաբար, հիմք է ընդունել այդ և այլ զեկույցներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների մամուլի հրապարակումները։
«Նեզավիսիմայա գազետա»-ի հեղինակը համոզված է, որ Անկարայում եկող շաբաթ գումարվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում հիմնական հարցերից մեկը «Ռուսաստանի դեմ նոր հակաքայլերի մշակումն է լինելու»։
Այս առումով բավական ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ԱՄՆ-ի հետախուզությունը Լեհաստանին զգուշացրել է «Ռուսաստանի կողմից սադրիչ գործողությունների վտանգի» մասին։ Կարելի՞ է համարել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «վերանայել է Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը»։
Մի քանի օրից հնարավոր կլինի այդ մասին ենթադրություն անել։

Բաց մի թողեք
Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են ավտոբուսի վրա
Լեհաստանի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային նոր ֆինանսական խոստումներ չտալ
ՆԱՏՕ-ն Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կխոստանա 10 մլրդ եվրո՝ ակնկալվող 60 մլրդ-ի փոխարեն