23/07/2026

EU – Armenia

Մեկը բեղով, մեկը անբեղ, երկուսն էլ՝ մի բոյի. Րաֆֆի Հովհաննիսյան

«ՄԵԿԸ ԲԵՂՈՎ, ՄԵԿԸ ԱՆԲԵՂ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՄԻ ԲՈՅԻ». Րաֆֆի Հովհաննիսյան

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։

Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։

Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։

Իսկ այս պայմաններում առանձին-առանձին դիմակայելը որքան մարդկային է, այնքան էլ՝ անհնար ու ապարդյուն։

Միասին, կամ՝ ոչինչ։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան