09/08/2026

EU – Armenia

ՌԴ-ում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը

Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը, հայտնում են Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության, ««Չեստնի զնակ»-ը (Честный знак) արգելափակել է Հայաստանից ներմուծված խմելու ջրի և գազավորված ըմպելիքների խմբաքանակների վաճառքը՝ արտադրողների կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումների պատճառով»:

Արգելափակման տակ են հայտնվել «Բջնի» հանքային բուժիչ սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի առանձին խմբաքանակներ։