ԵՄ ներկայացուցիչները այցելում են առանձին երկրներ և անցկացնում խմբային հանդիպումներ, որտեղ տալիս են անիրատեսական խոստումներ։
Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հիմա գլխավոր խնդիրը փլուզումից խուսափելն է, հատկապես հաշվի առնելով միության անդամ պետություններից մեկի ղեկավարության դիրքորոշումը։ Հայաստանը շարունակում է Բրյուսելի հետ մերձեցման իր ուղին՝ 2025 թվականին ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումից հետո»,–ասել է ռուս դիվանագետը։
Նրա պնդմամբ, Ռուսաստանը դիտարկում է ԵԱՏՄ-ի ընդլայնումը դիտորդի մակարդակով, այլ ոչ թե նոր անդամակցության։

Բաց մի թողեք
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր
ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին
ՌԴ ԱԳ փոխնախարար․ Հայաստանի քաղաքացիներին պետք է հարցնել՝ պատրա՞ստ են հրաժարվել ԵԱՏՄ-ից՝ հանուն ԵՄ-ի