Համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։
Այս մասին տեղեկացնում է գերատեսչությունը:
«Նախարարությունը ստացված ահազանգերը կփոխանցի իրավասու գերատեսչություններին և իր լիազորությունների շրջանակում հետամուտ կլինի խնդրի կարգավորմանը։

Միաժամանակ ևս մեկ անգամ ավելորդ չենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ բնության գրկում հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։
Բնությունը բոլորիս ընդհանուր հարստությունն է, իսկ այն մաքուր և անաղարտ պահելը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Այցելության վայրում թողած յուրաքանչյուր թափոն ոչ միայն աղտոտում է տարածքը, այլև կարող է վնաս հասցնել բնական էկոհամակարգերին։ Հորդորում ենք բնության գրկում հանգիստը կազմակերպելիս պահպանել մաքրությունը, հավաքել առաջացած թափոնները և դրանք տեղափոխել միայն դրա համար նախատեսված վայրեր։
Հատկապես բարձրալեռնային և խոցելի էկոհամակարգերում մեր յուրաքանչյուր գործողություն կարող է երկարատև հետևանք ունենալ։
Մաքուր շրջակա միջավայր պահպանելը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է»,- ասվում է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև
Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել
Հայաստանում տեղի ունեցած միջադեպը հասել է ԵԽԽՎ. Տեսանյութ