Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։
Առհասարակ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում նրան համարում են ՌԴ ամենաանհաջող դեսպանը, որ երբեւէ աշխատել է Հայաստանում:
Պատճառն այն է, որ 2018 թվականի ապրիլին նշանակված դեսպանը չի կարողանում ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցային հարաբերություններ հաստատել, ո՛չ անգամ պրոռուսական գործիչների հետ սերտ կապ պահել: Համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում այսքան ծաղկում են հակառուսական տրամադրությունները։
Դեսպանի փոփոխությունը նաեւ երկկողմանի պրոցես է համարվում` եթե Հայաստանը Ռուսաստանում փոխում է իր դեսպանին, հայելային սկզբունքով նաեւ Ռուսաստանը պետք է փոխի իր դեսպանին, որն արդեն 9-րդ տարին է պաշտոնավարում: Հիմա թեկնածուի փնտրտուքի մեջ են։

Բաց մի թողեք
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան
Հարկերի մսխումը՝ որպես այլանդակ, քստմնելի երևույթ, չունի ներում-բեկում ու վաղեմության ժամկետ
Մտորումներ՝ Թրամփի «Զանգեզուրի միջանցքին» սպասելիս