23/09/2026

EU – Armenia

Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում

Դիլիջանում հոկտեմբերի 25-ին կայանալու են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախորդ ընտրություններում այստեղ բավականին թվով ձայներ էր տարել եւ խմբակցություն ունի: Այս անգամ եւս որոշել են մասնակցել:

Հրապարակ թերթը գրել է․ Բայց, մեր տեղեկություններով, դեռ առաջադրվելու փուլում որոշ թեկնածուներ հրաժարվել են իրենց թեկնածությունը դնելուց, քանի որ իշխանության կողմից ճնշումներ են գործադրվել։ Գրեթե ամենուր` երբ ընդդիմադիր ուժի ավագանու թեկնածուները դիմել են անձնագրային բաժին եւ տեղեկանքներ ստացել, որն անհրաժեշտ է առաջադրման համար, անմիջապես իշխանության ներկայացուցիչներն իմացել են այդ մասին:

Դիլիջանի պարագայում մեզ պատմեցին, որ համայնքապետարանի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պաշտոնյան այցելել է Դիլիջանի անձնագրային բաժին․ ենթադրվում է, որ այցի նպատակը եղել է տեղեկություն ստանալը, թե ովքեր են անձնագրայինից տեղեկանքներ վերցրել, որպեսզի «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու թեկնածու առաջադրվեն։

Սա միանգամայն նոր ձեռագիր է, որ այս իշխանությունը կիրառում է` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելով, թույլ չի տալիս, որ առաջադրվեն: Դա է պատճառը, որ մեծ թվով համայնքներում ընդդիմությունը չի առաջադրվել: