24/09/2026

EU – Armenia

Սա ուղղակի նկրտում է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Գոհար Մելոյան

Զարգացում, ոչ թե հանձնում: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

««Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի Հանրապետության 35-ամյակի կապակցությամբ՝ իրականացնելով ծառատունկ Տիգրանաշենին նվիրեց «Անկախության պուրակը»։

Այս իրադարձությանն անդրադարձավ ադրբեջանական մամուլը՝ Տիգրանաշենն անվանելով իրենց տարածք։

Սա ուղղակի նկրտում է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ

Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել»,-գրել է Մելոյանը։