Ռուսաստանում «Ռոսֆինմոնիթորինգ» գերատեսչական մարմինը լրագրող Յուրի Դուդին ներառել է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ռեեստրում։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Դուդի հանդեպ հեռակա կալանքի որոշում է կայացվել։ Հայտարարվել է միջպետական հետախուզում։ Նրա դեմ քրգործ հարուցվել է՝ ըստ Մոսկվայի դատախազության կողմից իրականացված ստուգումների արդյունքների։
Պարզվել է, որ 39-ամյա լրագրողը մեկ տարվա մեջ երկու անգամ տուգանվել է «օտարերկրյա գործակալի գոծունեության կարգը խախտելու համար», սակայն շարունակել է նյութեր տարածել՝ առանց պահպանելու ընթացակարգը։
Հիշեցնենք, որ Դուդը «օտարերկրյա գործակալների» ռեեստրում ներառվել է 22 թվականին։


Բաց մի թողեք
Ադրբեջանում տատը սպանել է նորածին թոռանը․ դատաքննությունն ավարտվել է. Լուսանկար
Ռանչպար գյուղ տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի, ինչ վիճակ է հիմա՝ քաոս․ Լուսանկարներ
Հայաստանյան վերջին երեք «աշխարհացունց» հայտնագործությունները