Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 13։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Բաղանիս գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 44-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին
Վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 տուժած. Լուսանկար
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար