Տարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են, երբ Հայրենիքի արժանապատվության գիտակցումը չափվում է դատարկ խոսքերով, բայց ոչ երբեք գործով, այս մասին գրել է Տեր Երեմիա քահանա Սարգսյանը։
«Երբ Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ:
Երբ սեփական կաշին կարևորելն ու X մարդուն հաճոյանալ կենսական է, քան Սրբության զգացումը:
Եվ ի՞նչ արժեք ունի ձեր ու ձեզ նմանների կյանքը, անբովանադակ, անդաստիարակ ու առանց կյանքի շոշափելի կենսագրության:
Ինչպես կասեր Սայաթ-Նովան.
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք»,- նշել է Տեր Երեմիան։


Բաց մի թողեք
Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․ Տեր Փառեն
Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան. Լուսանկարներ
Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է»