Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին։
ՆԳՆ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Սահմանվել է հերթապահություն:


Բաց մի թողեք
Էդգար Ղազարյանը հայտնում է սահմանափակումների մասին
Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է. ՆԳՆ խոսնակ
Թումանյանում ՔՊ-ն ստացել է 95.1% ձայն․ Սուրեն Թումանյանը վերընտրվել է համայնքի ղեկավար. Լուսանկար