Այսօր մեր 18 արդարներից Տիգրան Գալստյանի ծննդյան տարեդարձն է:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Տիգրանը մեր պայքարի առաջին իսկ օրերից եղել է առաջին շարքերում՝ հատկապես ներգրավված լինելով երիտասարդների հետ աշխատանքներում:
Նա ապրել և գործել է Արցախում, իսկ Հայաստանում զբաղվել է գործարարությամբ և կրթական ծրագրերով:
Այս երկու տարիների ընթացքին ենթարկվել է տարատեսակ ճնշումների և հալածանքների, սակայն տեղիք չի տվել: Այս շարքից վերջինը նաև ընտանիքի նկատմամբ հալածանքն էր, որն իսկ վկայում է նրա անկոտրում լինելու, իսկ մյուս կողմից՝ այս համակարգի ցինիզմի մասին:
Տիգրան ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տարեդարձի առիթով: Քեզ ու գեղեցիկ ընտանիքիդ մաղթում եմ Աստծու զորությունն ու օրհնությունը: Ինչպես բոլորին, քեզ ևս մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում, քանզի
Հաղթանակն այլընտրանք չունի…
Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան», – գրել է Սրբազանը։


Բաց մի թողեք
«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան
Նոր տուգանքներ վարորդների համար․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել պատիժները