Ուրբաթ օրը Աննա Հակոբյանն իր նախաձեռնած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շարժման շրջանակներում այցելել է Կապան, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ գլխավոր նպատակը Քաջարան` ԶՊՄԿ այցն է եղել, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստվելիս են եղել տիկնոջ այցին, կարգի են բերել գործարանը։
Հրապարակ թերթը գրել է․ Ապա տիկնոջը հրավիրել են շրջայցի, տարել, ցույց են տվել կոմբինատի աշխատանքը: Թե որն է եղել այցի բուն նպատակը, մեր աղբյուրն ասաց` եկել էր աշխատանքներին ծանոթանալու:
Ուշագրավ է, որ տիկին Հակոբյանն այցի մասին որեւէ հրապարակում չի արել, իսկ իր օգնական Թալին Թոփալակյանի հրապարակման մեջ նա չի երեւում։ Բայց Կապանում բռնության դեմ արշավի շրջանակներում հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակից տիկնանց, մանկավարժների եւ պետական այլ հիմնարկների աշխատակից կանանց հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել «Իմպերիա» ռեստորանային համալիրում, ավելի քան չորս ժամ տիկինը 50 կանանց պատմել է, թե ինչ կարեւոր բան է անում ինքը, իր հեղինակած նախագիծն է գովազդել, որ դրա կիրառումն ընտանիքներ է փրկելու եւ ամրապնդելու։ Ի դեպ, նախագիծն այս շաբաթ քննարկվելու է խորհրդարանում:

Բաց մի թողեք
«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են»
Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները
Երբ սկսեցին համայնքապետեր նշանակել եւ ընտրվածներին հետապնդել, ՏԻՄ-ը քայքայվեց