29/09/2026

EU – Armenia

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Լուսանկար

44 օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Աղաջանյանի հետ։

Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո՝ համապատասխան որոշում կկայացվի։

Երկրպագուները Հայաստան – Չեռնոգորիա խաղին Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ են պարզել

Blog Image

Հանդիպման ընթացքում կարևոր էր նաև խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ստանալ և հետագա քայլերի մասին տեղեկանալ։ Քննարկման վերջնական արդյունքը ստանալուց հետո կտեղեկացնեմ մամուլին և մտահոգ քաղաքացիներին։

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ հերոսի և իմ ընտանիքի կողքին են։ Ձեր յուրաքանչյուր խոսքն ու աջակցությունը մեզ ուժ տվեցին։

Շնորհակալ եմ, որ կաք։

Իսկ հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարի վերականգնումը»։

Blog Image