Առաջիկայում 46 համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս մասնակցելու է։ Կուսակցությունն արդեն թեկնածու է առաջադրել Մարտունի համայնքում։
«Հրապարակ» թերթը գրում է. Այստեղ թեժ պայքար է սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ` «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է ՀՀԿ եւ «Ռեֆորմիստներ» կուսակցություններից, իսկ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արամ Կարապետյանը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված, որ միայն այս համայնքում են առաջադրվել. «Բացի Մարտունին, էլի համայնքներ կլինեն, որ Հանրապետականն առաջադրվելու է։ Մենք ինքնանպատակ չենք առաջադրվում, մեր նպատակը մի քանի մանդատ ունենալը չէ, այլ որտեղ տեսնում ենք, որ շանսերը մեծ են, այնտեղ առաջադրվում ենք, որտեղ տեսնում ենք, որ միգուցե մեր ընդդիմադիր գործընկերների շանսերը մեծ կլինեն` կպաշտպանենք նրանց։ Իհարկե, ՏԻՄ ընտրությունները կարեւոր են, բայց այս ռեժիմի պարագայում խոսել ընտրություններով իշխանափոխության մասին՝ մի քիչ բարդ է»։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի