Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի 25-ի խուզարկություններից հետո 6 անձ էր ձերբակալվել, մի քանիսը՝ պաշտոնյա, մի քանիսը` քաղաքացիներ։
«Հրապարակ» թերթը գրում է. Ձերբակալվածների թվում էր հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ, հրազդանցի Արամ Վիրաբյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերը։Մեր տեղեկություններով, Վիրաբյանին կասկածում են շինթույլտվությունների դիմաց կաշառք վերցնելու մեջ։
Ընդ որում՝ խոսքը, մեր տվյալներով, բավականին փոքր գումարի մասին է։ Հինգ ձերբակալվածների նկատմամբ դատարանը տարբեր խափանման միջոց է կիրառել, իսկ Վիրաբյանի հարցը չի էլ քննել` դատարանին Վիրաբյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց՝ նա չի կարող մասնակցել նիստին։
Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը` կալանք սահմանելու մասին, անգամ վարույթ չի ընդունվել` դատարանը մերժել է միջնորդությունը վարույթ ընդունել։
Պատճառը դատարանից չմանրամասնեցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն մեր հարցերին չպատասխանեց։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի