«Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան Հայկ Մարդյանը, որին մեղադրում են խարդախության ու հափշտակության գործով:
«Հրապարակ» թերթը գրում է. Նրան տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։
Ընդ որում՝ մեղադրանքը չի առնչվում նրա փաստաբանական գործունեությանը։ Կլարա Գասպարյանը նախարար Սրբուհի Գալյանի «լյուբիմչիկներից» է (փոխնախարար Գալյանի օգնականն է եղել):
Մեր աղբյուրը հաղորդեց, որ նա կապվել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ, «խնդրել», որ իր նշանածի համար նորմալ պայմաններ ապահովեն ՔԿՀ-ում. «Շուտով դուրս կհանենք էդտեղից, մի քանի շաբաթվա պատմություն է ընդամենը»։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, որ վարույթներից մեկով Մարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, կատարվում է նախաքննություն։


Բաց մի թողեք
Պարգեւատրումներից չեն կշտանում
Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար
Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել