Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ պետական քարտուղար Ռադեկ Ռուբեշի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման, փորձի փոխանակման կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության սերտացման շուրջ:


Բաց մի թողեք
Ռուսաստանի Հյուսիսային Կերայից «քառասուն բալիստիկ հրթիռ և արձակման վեց կայան է ստացել»
Ադրբեջանն աջակցել է Վրաստանին․ հայտարարություն
Պարզվում է, 2008-ին ռուս – վրացական պատերազմում էլ գաղտնիք կա