Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեմ է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու որոշմանը։
«Սա սխալ է»,- ասել է Մերցը՝ խոսելով նավթային պատժամիջոցների մեղմանցման մասին։
Որոշումը կայացվել է Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով, որ հանգեցրել է շուկայում նավթի պակասի և թանկացման։
«Որոշման մասին իմացանք միայն այսօր առավոտյան», – նշել է Ֆրիդրիխ Մերցը։
Իրանի մասին կանցլերն ասել է, որ հակամարտությունը դադարեցնելու ռազմավարության վերաբերյալ պարզություն չկա։ «Ե՞րբ կավարտվի այս պատերազմը և ի՞նչ ռազմավարությամբ։ Այս հարցերը մնում են անպատասխան», – ընդգծել է Մերցը։
«Գերմանիան այս պատերազմի մաս չէ և չի ցանկանում դառնալ մեկը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են պատերազմի դադարեցմանը», – հավելել է նա։

Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին