Եվրամիության անդամ երկրների առաջնորդներն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ կկենտրոնանան երկու հիմնական հարցերի շուրջ՝ Իրանական հակամարտություն եւ էներգակիրների թանկացում։
Համաձայն հաղորդման, ի սկզբանե նախատեսված է եղել, որ գագաթնաժողովին քննարկվեն ԵՄ ապագային վերաբերող հարցեր, ինչպիսին օրինակ եվրապական տնտեսության մրցունակության բարձրացումն է եւ արտաքին գործընկերներից ունեցած կախվածության նվազեցումը։
Սակայն Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացումը եւ նավթի գնաճը ստիպել են եվրոպական կառավարություններին ձեռնարկել հրատապ հակաճգնաժամային գործողություններ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ներկայումս Եվրամիությանը անհրաժեշտ է նվազեցնել հակամարտության՝ էներգիայի վրա ունեցած ազդեցությունն ու քայլեր ձեռնարկել։
Բացի այդ, ԵՄ ներսում տարաձայնությունների առիթ են դարձել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինային տրամադրվելիք վարկի հնարավոր արգելափակման հայտարարությունը։
Ճգնաժամային իրավիճակի պատճառով՝ եվրոպացի առաջնորդները նորից ստիպված են ուշադրությունը կենտրոնացնել կարճաժամկետ հեռանկարին վերաբերվող խնդիրների վրա։

Բաց մի թողեք
Լեհաստանի նախագահ Նավրոցկին ձգտում է Զելենսկուն զրկել Լեհաստանի բարձրագույն պարգևից
ԵՄ առաջնորդները դատապարտում են Ռուսաստանի «անխոհեմ» սրացումը Ռումինիայում անօդաչու սարքի հարվածից հետո
Ռումինիայի արտգործնախարար. Անօդաչու սարքի կործանման համար «ամբողջական պատասխանատվությունը Ռուսաստանի Դաշնությանն է»