11/05/2026

EU – Armenia

Մենք պետք է մեր մեջ քննարկենք, թե կոնկրետ ինչ ենք ուզում քննարկել նրանց հետ․ Կալասը՝ ՌԴ-ի մասին

ԵՄ-ն պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունները, քանի դեռ միասնական դիրքորոշում չի մշակել, ասել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք պետք է մեր մեջ քննարկենք, թե կոնկրետ ինչ ենք ուզում քննարկել նրանց հետ։ Կրկին, խոսքը վերաբերում է եվրոպական անվտանգությանը, Ռուսաստանի կողմից հարևանների վրա անընդհատ հարձակումներին և այն մասին, թե ինչպես կարող ենք դրան հակազդել… Կան բազմաթիվ հարցեր Ռուսաստանից մեր պահանջների վերաբերյալ՝ կայուն և խաղաղ Եվրոպա ապահովելու համար», – լրագրողներին ասել է Կալլասը։

ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 27-28-ին։