Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ MV Hondius զբոսանավի տասնմեկ ուղևորի մոտ հանտավիրուսի թեստը դրական է եղել, որոնցից իննի մոտ հաստատվել է Անդես հանտավիրուսի առկայությունը։
«Ներկայումս գրանցվել է 11 դեպք, այդ թվում՝ երեք մահվան դեպք։ Բոլոր դեպքերը հայտնաբերվել են նավի ուղևորների կամ անձնակազմի անդամների շրջանում։ 11 դեպքերից իննը հաստատվել են որպես Անդես հանտավիրուսի դեպքեր, մինչդեռ մյուս երկուսը հավանական են», – ասել է նա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախկինում հաղորդվել էր հանտավիրուսային վարակի ինը դեպքի մասին։

Բաց մի թողեք
Ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի թեկնածու է. Լուսանկար
Արտակարգ իրավիճակ Այգեստան գյուղի դպրոցում․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Դեղագործական ոլորտը մտահոգված է ԵՄ-ում շուկա դուրս գալու կանոններով և ԱՄՆ-ի դեղամիջոցների քաղաքականության հետ հնարավոր բախմամբ