Մամուլի, քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բանավեճը» շուրջ դիտարկումները մի կողմից հանգում են նրան, որ քաղաքացին վարչապետին հարցեր ուղղելու, սուր քննադատության ենթարկելու իրավունք ունի։
Մյուս կողմից հնչում են կարծիքներ, որ Փաշինյանի հասցեին Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումները վկայում են նրա կանխատրամադրված ագրեսիվությունը, ուստի երևույթը համալիր, այդ թվում՝ իրավական, գնահատման կարիք ունի։
Մինչդեռ Փաշինյանին Օսիպյանի ուղղած հարցը՝ «արդյոք կարգավորումը ի սկզբանե ենթադրել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս» է, թվում է, խորքային իմաստ ունի և երևակել է շատ ավելի բովանդակային բանավեճ, եթե 2018թ․-ին «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն» տեղի չունենար, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ-բանակցային և հայանպաստ կարգավորում կունենա՞ր։
Օսիպյանը բոլորովին էլ պատահական չէր սևեռվել 2019թ․ «առաջարկությունների» վրա։ Խնդիրն, ըստ այդմ, հանգում է քառասունչորսօրյա պատերազմին հաջորդած իրավիճակին, երբ ԼՂ-ում հայ բնակչության ապրելը պայմանավորված էր Բաքվի հետ նրա անվտանգության և իրավունքների համաձայնեցմամբ, իսկ քաղաքական էլիտան ընտրել էր «Արցախը չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում» դիրքորոշում։
Փաշինյանը Ստեփանակերտի պսևդոէլիտան նույնակացրել է «պատերազմի եռագլուխ կուսակցության» հետ։ Նա ընդդիմությանը մեղադրում է Ստեփանակերտում 2022-23 թվականներին «խորքային իշխանություն ձևավորելու» և իրավիճակը Բաքվի հետ առճակատման տանելո՞ւ մեջ և «ողջամիտ կասկածներ ունի, որ փորձ է արվում նույն «ձեռագրով» փլուզել» հայ-ադրբեջանական խաղաղության իսնտիտուցիոնալացո՞ւմը։

Բաց մի թողեք
Բաքվի հիստերիան․ պատճառը` Ռուբեն Վարդանյանին մրցանակի առաջադրելն է
2026 թ. հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ
«Հայաստան» դաշինքի արգելված տեսանյութը. Այն, ինչ Հ1-ը չի ցուցադրել