Սամվել Դպիր Գրիգորյանը ահազանգում է․
«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները: Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները։
Որևէ մեկը տեղյա՞կ է՝ ո՞վ է ապամոնտաժել դրանք, ի՞նչ պատճառաբանությամբ, և արդյոք նախատեսվո՞ւմ է դրանք վերադարձնել իրենց տեղը»:
Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքապետարանին կից պուրակում տեղադրված եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել։
Դրանք ժամանակավորապես տեղափոխվել են Վաղարշապատի համայնքապետարանի պատմազգագրական թանգարան՝ վերականգնման և բարելավման աշխատանքների իրականացման նպատակով։
«Աշխատանքների շրջանակում մանրակերտները կվերականգնվեն, իսկ ցուցափեղկերը կփոխարինվեն նորերով՝ ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից լուծումներով։ Դրանք կունենան լուսավորություն, ջերմակայուն համակարգ, ինչպես նաև QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կկարողանան ծանոթանալ յուրաքանչյուր եկեղեցու պատմությանը և հետաքրքիր տեղեկություններին։
Ուրախությամբ հայտնում ենք նաև, որ վերականգնման աշխատանքներն իրականացվում են հենց մանրակերտների հեղինակի՝ Սամվել Հակոբյանի կողմից, ինչը լավագույն երաշխիքն է դրանց որակյալ և սկզբնական տեսքի պահպանմամբ վերականգնման համար։
Շնորհակալ ենք ձեր ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։ Վստահ ենք, որ աշխատանքների ավարտից հետո նորացված ցուցադրությունը կդառնա մեր համայնքի ևս մեկ գեղեցիկ և արժեքավոր այցեքարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը բոլոր հայկական ձեռնարկություններից
«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. Լուսանկարներ