Հորդառատ անձրեւներն ու ուժգին քամին, ամպրոպն ու կայծակը Չեխիայում մասշտաբային էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացրել։
Համաձայն տեղի լրատվամիջոցների հաղորդման, բնական տարերքի հետեւանքով հոսանքազրկվել է 26 200 տուն։ Մասնագետները արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքները։ Առաջիկա ժամերին էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի։
Հատկապես տուժել են արեւելյան շրջանները։ Քամու ուժգին պոռթկումները պոկել են մի քանի շենք շինությունների տանիքները։
Փրկարարներն ու հրշեջները տասնյակ ահազանգեր են ստացել՝ անբարենպաստ եղանակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացման համար։


Բաց մի թողեք
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT
Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները