ԵՄ դեսպանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախօրեին արված հայտարարությանը, ասել է.
«Հայաստանը Եվրոպական ընտանիքի անդամ է արդեն՝ մշակույթի անդամ է, Եվրախորհրդի անդամ է, նույն արժեքներն ենք կիսում: Կարծում եմ՝ հրաշալի հիմք կա ապագա մեր համագործակցության համար։ Մեր այս կոնտեքստում նոր գործընկերության օրակարգ ենք մշակում»։ ▫️
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, նախորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարը, ասել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու ընտրել այն ուղղությունը, որը մեր երկրի համար առավելագույն անվտանգություն կապահովի։


Բաց մի թողեք
Թրամփի պարտությունը, Ուկրաինայի խաղաղությունը՝ Եվրոպայի ճշմարտության պահը
Բերնհեմը կանխատեսում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման շուրջ բանակցությունները կձգվեն մինչև վերջին պահը
Եվրոպան որոշել է, թե ով կներկայացնի իրեն Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում