Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կապահովի ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը, կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:
Այս մասին Բաքվում անվտանգության համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության տնօրենը, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Դա կնպաստի նաև Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապեր կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան Ինքնավար Հանրապետություն-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով»,- ասել է նա:

Բաց մի թողեք
Ֆրանսիան և Սլովակիան ձգտում են ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանել ռուս օլիգարխներին
ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակի շուրջ, քննարկումները կշարունակվեն
Ադրբեջանցիները հիմա էլ Սանահինի տաճարն են պահանջում