ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կեղծ է անվանել այն հրապարակումը, թե Մոսկվան և Կիևը բանակցում են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու համար։
«Հիմա շատ են տեղեկատվական լցոնումները, որոնք իրականության հետ կապ չունեն։ Նույնիսկ ազդեցիկ հրատարակությունները չեն հերքում այն փաստը, որ իրենք իրականացնում են այդ լցոնումները»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, բրիտանական Financial Times թերթն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան, Կատարի միջնորդությամբ, նախնական բանակցություններ են սկսել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։
Ըստ հրապարակման, օգոստոսին կողմերն, իբր, մոտ են եղել համաձայնության, սակայն քննարկումները խափանվել են Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժման պատճառով:

Բաց մի թողեք
Ալիևը ծանր է տարել ԱՄՆ պետական դեպարտամենտի պարզաբանումը
Ալիևը Բայրամովին ներդնում է Պուտինի տակ, «հարգանքի» տուրք է
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում