Մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ H6 ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Opel Astra» մակնիշի և բեռնատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է նախ «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Ուժեղ Հայաստանին կհանե՞ն ընտրարշավից. Ուղիղ միացում ԿԸՀ-ից
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար
Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները. Լուսանկար