Հանրային այս թեժ իրադարձությունների փուլում մեզ հետաքրքրեց, թե ինչով է զբաղված Հանրային խորհուրդն այս շրջանում: ՀԽ պաշտոնական էջում հրապարակումները բավականին սակավաթիվ են, տպավորություն է, որ խորհուրդը դարձել է բացառապես իշխանական գործիք, որովհետև խորհրդի անդամները, չգիտես ինչու, հանրային օրախնդիր հարցեր քննարկելու փոխարեն, ընդամենը հանդիպումներ են ունենում, այն էլ բացառապես ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Օրինակ, մարտ ամսին խորհրդի նիստերին հրավիրվել եւ ներկա են եղել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Մայիսի 28-ին էլ խորհուրդն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած զորահանդեսին:
Ստացվում է, որ այս կառույցը որևէ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի չի անդրադառնում, և բացառապես ՔՊ-ական իշխանության քարոզչությամբ է զբաղվում, մինչդեռ Հանրային խորհուրդ ասվածը որևէ կապ չպետք է ունենար իշխանությունների հետ, առավել ևս չպետք է զբաղվեր իշխանական պրոպագանդայով:
Ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանին հարցրինք` ի՞նչ հարցեր են քննարկել վերջին անգամ խորհրդում, և ի վերջո` ինչո՞ւ են իշխանական տարբեր գործիչներ համագործակցում այս խորհրդի հետ: Բաբայանը մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Հանդիպումները լինում են մասնագիտական: Այնպես չէ, որ նշված հանդիպումներին բոլոր ՀԽ անդամները ներկա են գտնվում, գալիս են նրանք, ովքեր ունեն մասնագիտական հետաքրքրություններ: Հանդիպում է եղել նաև Մխիթար Հայրապետյանի հետ, վարչապետի հետ, ինչպես նաև Գլխավոր դատախազի հետ: Եղել են նաև հանդիպումներ հարկային դաշտի ներկայացուցիչների հետ, բայց ես ներկա չեմ եղել, քանի որ չկամ այդ ոլորտում: Հարցեր են քննարկվել գնումների վերաբերյալ, և այլն: Նիստերը լինում են ըստ անհրաժեշտության: Հատկապես, որ նախընտրական փուլում էր երկիրը, իսկ Հանրային խորհրդի լիազորություններն ավարտվում են Կառավարության լիազորությունների դադարով, և սկսվում են նոր Կառավարության ձևավորմամբ»:

Բաց մի թողեք
Բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են․ Էդգար Ղազարյան
Ինչու են նման որոշում կայացրել․ ՍԴ-ն հայտարարություն է տարածել
Ամիսներ անց հայտարարագրում է