Միացյալ Նահանգների համար Իրանի դեմ պատերազմում ներկայումս գլխավոր առաջնահերթություն է հանդիսանում ոչ թե միջուկային ծրագիրը, այլ ամերիկացի սպառողների համար վառելիքի գների նվազեցումը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իր հերթին, Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ անխուսափելի են նոր սանկցիաները Իրանի դեմ, որոնք միտված են լինելու տնտեսապես թուլացնելու Թեհրանին։ Այս մասին հայտնում է Agence France Presse պարբերականը։
Հոդվածում ասված է, որ այն, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նման մեկնաբանություններ են անում, վկայում է այն մասին, որ Թեհրանը շատ լուրջ լծակ է ստացել, փակելով Հորմուզի նեղուցը։
Ամենայն հավանականությամբ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը, որի անթույլատրելիության մասին մշտապես խոսում է նախագահ Թրամփը, արդեն երկրորդ պլան է գնացել՝ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման համեմատ։

Բաց մի թողեք
Դժվար է իմանալ, թե Թրամփի որ հայտարարությունն է պետք որպես հիմք ընդունել. Փեզեշքիան
Ամերիկյան բազայի վրա հարձակվելիս արդյոք չինացիներից օգնություն են ստացել
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, բայց չի դադարեցնի հատուկ գործողությունը․ Լավրով