Թուրքիայում ուժայինների կողմից իրականացված հատուկ գործողության հետեւանքով բացահայտվել է խարդախների կազմակերպված հանցավոր խմբավորում։
Վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել է ոչ պակաս, քան 116 միլիոն լիրա։ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Գումարը հափշտակվել է համացանցային ենթակառուցվածքների արդիականացման անվան ներքո։
Հատուկ գործողություն իրականացվել է երկրի տասնութ քաղաքներում։ Ձերբակալվել է իննսուն մարդ։ Հանցավոր խմբի գործունեությունից տուժել է 801 մարդ։ Գործողության արդյունքում կալանվել է տասներեք ընկերության բանկային հաշիվներ, առգրավվել են տրանսպորտային միջոցներ, անշարժ գույքի օբյեկտներ, հողամասեր։

Բաց մի թողեք
Դանիայի զինվորականները խոստովանում են 2025 թվականին անօդաչու թռչող սարքերի ներխուժման վերաբերյալ զեկույցում առկա թերությունները
Մոլդովայի ԱԳՆ-ն ԱԹՍ-ների կործանումից հետո կանչել է Ռուսաստանի դեսպանին
«Տիպիկ բրիտանական սկանդալ». Լուսանկար