17/08/2026

EU – Armenia

Թրամփը կվերադառնա՞ Անքորիջի «ոգուն», և Պուտինը կընդոունի՞ այն

Օգոստոսի 15-ին լրացել է Թրամփ-Պուտին Անքորիջի գագաթաժողովի մեկ տարին, բայց ուկրաինական կարգավորումը, թերևս, ավելի հեռու է, քան թվում էր անցյալ տարի։

Դա է վկայում նաև փաստը, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան պաշտոնական մակարդակով այդ իրադարձությանը չեն անդրադարձել։ Ռուսաստանը մերժել է կրակի դադարեցման առաջարկությունը, իսկ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ կղզի այցը փաստացի ուղերձ էր, որ Հեռավոր Արևելքը նույնպես «ռազմաճակատային գիծ» է։

Ստեղծված իրավիճակում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցը, հավանաբար, չի կայանա։ Նախօրեին unian-ը տեղեկություն է տարածել, որ Կիևը Վաշինգտոնին «փաստաթուղթ է փոխանցել, որտեղ ասված է, որ Ռուսաստանին մինչև 2028 թվականը չի հաջողվի ամբողջովին գրավել Դոնեցկի մարզը»։ Թե ի՞նչ հետևություն կանի Սպիտակ տունը, պարզ չէ։

«Ռոսբալթ» գործակալությունը ռուսաստանցի քաղաքագետներից փորձել է ստանալ «ի՞նչ է տվել Անքորիջը» հարցի պատասխանը։ Պյոտր Կոլչինի գնահատմամբ՝ անցած մեկ տարին «ամերիկյան դիվանագիտության ձախողման տարի էր, քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանին խոստացել էր Եվրոպային եւ Ուկրաինային համոզել, որ ընդունեն այդ պայմանավորվածությունները, բայց չի կարողացել, այնպես որ գլխավոր հարցը մեկն է՝ ինչո՞ւ չկարողացավ հաղթահարել այն, ինչ վերցրել էր իր վրա»։

Ռուսաստանի ԳԱ Հանրային գիտությունների տեղեկատվական ինստիտուտի աշխատակից Բորիս Մեժուևը, մինչդեռ, կարծիք է հայտնել, որ «մեկ տարի անց կարելի է խոսել Ռուսաստանի հաղթանակի մասին, քանի որ այդ ընթացքում ԱՄՆ-ը զգալիորեն կրճատել է Ուկրաինային աջակցությունը, ընդ որում՝ նույնիսկ եվրոպացիների միջոցով, և դա Կիևի գլխավոր խնդիրն» է։

Նա միաժամանակ նկատել է տվել, որ Անքորիջի գագաթաժողովը «խորացրել է տրանսատլանտյան ճեղքվածքը և նպաստել Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ ռազմավարության վերանայմանը»։

Որքանով հասկացվում է, ուկրաինական ճակատում հրադարի առաջարկության մերժումը Մոսկվայի համար ոչ միայն «գետնի վրա իրավիճակը ամրապնդելու», այլև դիվանագիտական գլխավոր մտահոգությունը պարզելու նպատակ ունի, այսինքն Ռուսաստանի նախագահի համար դեռևս լիովին պարզ չէ՝ Դոնալդ Թրամփը չի՞ կարողացել, թե չի՞ ցանկացել Եվրոպային և Ուկրաինային համոզել, որ «Անքորիջի պայմանավորվածությունները, իրոք, փոխզիջումային և օպտիմալ» են։

Առկա իրավիճակում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Մոսկվա այցը, հավանաբար, չի կայանա։ Նախօրեին unian-ը տեղեկություն է տարածել, որ Կիևը Վաշինգտոնին «փաստաթուղթ է փոխանցել, որտեղ ասված է, որ Ռուսաստանին մինչև 2028 թվականը չի հաջողվի ամբողջովին գրավել Դոնեցկի մարզը»։

Անքորիջի գագաթաժողովի մասին ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ Պուտինը «համաձայնել է շփման գծով պատերազմը դադարեցնել՝ պայմանով, որ ուկրաինական զորքերը Դոնբասից լիովին դուրս բերվեն»։

Եթե ուկրաինական լրատվամիջոցի տեղեկացվածությունը հավաստի է, ապա կարելի է ենթադրել, որ Կիևը, թեկուզ անուղղակի, բայց հասկանալ է տալիս, որ ռազմաճակատում Ռուսաստանին «զսպել չի կարող»։

Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահը, երևի, դժվար չէ գուշակել։ Խնդիր է, թե արդյոք Թրամփը կվերադառնա՞ Անքորիջի «ոգուն», և Պուտինը կընդոունի՞ այն։