18/08/2026

EU – Armenia

Անսպասելի մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկիր մոլորակի վրա այսօր առավոտյան սկսվել է անսպասելի՝ մոլորակային մասշտաբի մագնիսական փոթորիկ։ Այժմ այն գնահատվում է որպես թույլ և, ըստ գիտնականների կանխատեսումների, կարճատև կլինի։

Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայից:
Մագնիսական աստղադիտարանների համաշխարհային ցանցերը գեոմագնիսական փոթորիկը գրանցել են Մոսկվայի ժամանակով 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ժամը 09:00-ի սահմաններում դրա հզորությունը հասել է G1 մակարդակի: