22/09/2026

EU – Armenia

Երեւանի հանրակրթության վարչությունը նոր պետ ունի. Լուսանկար

Մենք դեռ օգոստոսի 26-ին գրել էինք, որ անսպասելիորեն աշխատանքից ազատվելու դիմում է գրել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

Վարչության պետի պարտականությունները դրանից հետո կատարում էր տեղակալը։ Նույն օրը գրել էինք, որ վարչության պետք է նշանակվելու Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանը, ով նույնպես ազատման դիմում է գրել, հրաժեշտ տվել կոլեկտիվին եւ ասել, որ նշանակվում է Երեւանի հանրակրթության վարչության պետ:

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Օֆելյա Սիմոնյանից տեղեկացանք, որ Կարինե Կոստանյանը սեպտեմբերի 16-ին Հանրակրթության վարչության պետի Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

Ի դեպ, համակարգում բավականին տարակուսած են այս նշանակման կապակցությամբ, քանի որ թիվ 143 դպրոցը բոլորովին էլ մայրաքաղաքի օրինակելի դպրոցների թվին չի պատկանում եւ նրա տնօրենին առաջ քաշելն ու ողջ քաղաքի հանրակրթական ոլորտի պատասխանատու նշանակելն առավել քան տարօրինակ է:

Երեւանի հանրակրթության վարչությունը նոր պետ ունի