Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր ու անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին։
Նա հայտարարել է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, իբր, «Քելբեջարի, Լաչինի և Զանգիլանի շրջաններում ոչնչացվել, թալանվել և անտառահատվել է մոտ 60,000 հեկտար անտառ»։
«Օկուպացիայի ընթացքում հայկական պետությունը ոչնչացրել, թալանել, անտառահատել և վաճառել է Քելբեջարի, Լաչինի (հայկական անվանումները համապատասխանաբար՝ Քարվաճառ և Քաշաթաղ – խմբ․) և Զանգիլանի շրջանների 60,000 հեկտար անտառ։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո անտառները այրվել են այն ժամանակահատվածում, երբ հայկական զինված ուժերը պետք է լքեին Քելբեջարի և Լաչինի շրջանները, որի համար նրանց տրվել էր երկու-երեք շաբաթ։ Բոլորը լավ հիշում են, որ նրանք ոչնչացրել են ծառերը և չեն մոռացել ջրամատակարարման մասին», – զառանցել է հարևան երկրի բռնապետը։
Նրա խոսքով, «Ադրբեջանի բնական պաշարները՝ ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերը, նույնպես թալանվել են։

Բաց մի թողեք
Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն
Ֆրանսիան և Սլովակիան ձգտում են ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանել ռուս օլիգարխներին
ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակի շուրջ, քննարկումները կշարունակվեն