Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Սևադա Ա․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդով բեռնատարով բախվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան ուղղել են, և ճանապարհը բացվել է։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։42-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։


Բաց մի թողեք
Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջվել է․ կա տուժած․ Լուսանկար
Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները․ Լուսանկար
Ե՞րբ կվերականգնվի հոսանքի մատակարարումը ՀԷՑ-ից