Նիկոլ Փաշինյանի հավերժ կամակատար՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, իր ղեկավարած կառույցում ոչ իշխանական հայացքներ ունեցող աշխատակիցներին հալածելուց զատ, նաեւ նոր բաժիններ է բացել, որպեսզի վերահսկի ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքը։
«Հրապարակ» թերթը գրում է. ԸԸՀ-ների հետ կապի վարչություն կամ ԸԸՀ-ների հետ կապի վարչության նիստերի սպասարկման բաժին։ ԿԸՀ մեր աղբյուրի ներկայացմամբ, վերը նշված միավորներն իրականում ձեւավորվել են մի նպատակով` բացառապես ԸԸՀ-ների վրա վերակացու դառնալու:
Ներքին չատեր են բացվել, որտեղ ամեն քայլը քննարկում, զեկուցում են բաժնի պետերին։ ԸԸՀ-ներում այս առիթով մեծ դժգոհություն է բարձրացել, որովհետեւ երբեմն այնպիսի հրահանգներ են տալիս, որոնք հակասում են օրենքին։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի