Երկիր մոլորակի վրա այսօր առավոտյան սկսվել է անսպասելի՝ մոլորակային մասշտաբի մագնիսական փոթորիկ։ Այժմ այն գնահատվում է որպես թույլ և, ըստ գիտնականների կանխատեսումների, կարճատև կլինի։
Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայից:
Մագնիսական աստղադիտարանների համաշխարհային ցանցերը գեոմագնիսական փոթորիկը գրանցել են Մոսկվայի ժամանակով 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ժամը 09:00-ի սահմաններում դրա հզորությունը հասել է G1 մակարդակի:

Բաց մի թողեք
Հայտնի է՝ որոնք են ՀՀ-ի ամենապահանջված բուհերը
Հոկտեմբերին երկու շաբաթ դաս չի լինի
Ռեկտոր վերընտրվելուց հետո ամբիոնը կլուծարի