Հայաստանը կանգնած է նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ կարևոր որոշման առաջ։
Գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտին մոտենալու պայմաններում իշխանությունները քննարկում են հաջորդ ատոմակայանի կառուցման տարբերակները և այդ նպատակով բանակցություններ վարում մի շարք երկրների ու միջազգային գործընկերների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի համար նոր ատոմակայանի կառուցման հարցում քննարկվում են տարբեր գործընկերների առաջարկներ։ Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է ուսումնասիրել հնարավոր տարբերակները և ընտրել այն առաջարկը, որի հիման վրա հնարավոր կլինի անցնել նոր ատոմակայանի կառուցման գործընթացին։


Բաց մի թողեք
Ինչպես Շվեդիայի Էբա Բուշը ցնցեց Եվրոպայի էներգետիկ ցանցը
Միացյալ Թագավորությունը հայկական մի շարք ապրանքների համար սահմանել է արտոնյալ առևտրային ռեժիմ. Լուսանկար
Կոտայքի ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել