28/09/2026

EU – Armenia

45 հազար ուսանող դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի. Լուսանկար

Գերմանիայում բողոքի մասսայական ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ պարտադիր զինվորական ծառայության մասին որոշման կայացման։ Այդ երկրի ավելի քան հարյուր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի գործողություններ, որոնց մասնակցել են ոչ պակաս, քան 45 հազար ուսանողներ։

Ցույցերը նախաձեռնվել է «Դասադուլ ընդդեմ զորակոչի» նախաձեռնության կողմից։ Ցույցի մասնակիցները դեմ են արտահայտվել պարտադիր զինվորական ծառայության սկզբունքի վերականգնմանը, ինչպես նաեւ՝ պետական ծառայության ընդլայնմանն ու երկրի հնարավոր ռազմականացմանը։

Ցուցարարները հայտարարել են, որ դեմ են երիտասարդությանը զինվորական ծառայությանը հարկադրելը եւ կարծում են, որ դա կարող է բերել Գերմանիայի ռազմականացման։

45 հազար ուսանող դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի