12/11/2026

EU – Armenia

Լիտվայի կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել այս ձմռանը

Տաուրիմաս Վալիսը Rapporteur-ին ասել է, որ Ուկրաինան պետք է դիտարկել ոչ թե որպես «ծախս», այլ որպես «զուտ ակտիվ» ԵՄ-ի համար։

Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կարող է ավարտվել այս ձմռանը։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ֆինանսների նախարարը՝ որպես հակամարտության հնարավոր շուտափույթ ավարտի հիմքեր նշելով Մոսկվայի կրած հսկայական կորուստները, ռազմի դաշտում գրանցված չնչին հաջողությունները և Դոնալդ Թրամփի կողմից գործադրվող ճնշումը։

«Հուսով եմ, որ Ուկրաինայում պատերազմը կդադարի այս ձմռանը», – Rapporteur-ին տված հարցազրույցում ասել է Տաուրիմաս Վալիսը, ով նախկինում զբաղեցրել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ «Ներքին զգացողություն ունեմ, որ այն ավարտվելու է»։

Վալիսը, ում երկիրը հունվարին Իռլանդիայից ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը, հղում է կատարել ՆԱՏՕ-ի գնահատականներին, ըստ որոնց՝ Ուկրաինայում մարտական ​​գործողությունների հետևանքով ամեն ամիս զոհվում է 40 000 ռուս զինվորական. նրա խոսքով՝ անցած ամիս այդ թիվը հասել է 52 000-ի։

Նա նաև նշել է, որ ուկրաինացի պաշտոնյաները իրեն տեղեկացրել են, թե Ռուսաստանին հաջողվել է գրավել ընդամենը «կես գյուղ»՝ այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է «կես միլիոն» զինվորական։

«Նրանք [ռուսները] չեն գնահատում մարդկային կյանքերը, բայց… նույնիսկ նրանց համար սա չափազանց շատ է», – ասել է Վալիսը՝ հավելելով, որ Ռուսաստանի՝ տարելիցների հանդեպ ունեցած սերը ևս մեկ փաստարկ է այն ենթադրության օգտին, որ պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարվա փետրվարի 24-ին։ Այդ օրը կլրանա Վլադիմիր Պուտինի լայնամասշտաբ ներխուժման սկզբից հաշված հինգ տարին։

«Երբ փորձում ես ամբողջացնել պատկերը, տրամաբանական է թվում, որ… ինչ-որ բան տեղի կունենա», – ասել է նա։

Այս մեկնաբանությունները հնչում են հակամարտող կողմերի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ աճող ջանքերի ֆոնին։ Մասնավորապես, նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում տեղի են ունեցել ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների հանդ Եվրոպան և ԱՄՆ-ն համախմբվում են ՆԱՏՕ-ի շուրջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ
Պաշտպանություն

Եվրոպացիներն ու ԱՄՆ-ն միասնական ճակատ են ձևավորել՝ ընդառաջ Ռուսաստանի հետ բանակցություններին… Եվրոպան և ԱՄՆ-ն համախմբվում են ՆԱՏՕ-ի շուրջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ:

Սա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Թրամփը՝ ում պատերազմն Իրանի դեմ դարձավ հիմնական պատճառներից մեկը, որի հետևանքով նրա Հանրապետական ​​կուսակցությունը ԱՄՆ-ում վերջերս կայացած միջանկյալ ընտրություններում պարտություն կրեց դեմոկրատներից, փորձում է պահպանել իր քաղաքական ժառանգությունը նախագահության վերջին երկու տարիների ընթացքում։

ԱՄՆ նախագահին «ինչ-որ արդյունքներ» են անհրաժեշտ, ասաց Վալիսը՝ հավելելով, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի, մի խնդիր է, որն անհնար է անտեսել (այսպես կոչված՝ «փիղը սենյակում»), և որը կարող է դրդել Թրամփին փորձել սեպ խրել Թեհրանի և Մոսկվայի միջև։

«Ո՞վ է Իրանի հիմնական դաշնակիցը։ Ռուսաստանը։ Ո՞ր անօդաչու թռչող սարքերն են նրանք օգտագործում Ուկրաինայում խաղաղ բնակիչների մեծ մասին սպանելու համար։ Դրանք իրանական անօդաչուներն են», — ասաց նա։

Վալիսը նաև նշեց, որ Լիտվայի աշխարհագրական դիրքն ու Ռուսաստանի հետ պատմական կապերը (երկիրը նախկինում եղել է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կազմում) Վիլնյուսին իդեալական դիրքում են դնում՝ խաղաղության ջանքերին նպաստելու համար, եթե պատերազմն ավարտվի ԵՄ Խորհրդում Լիտվայի վեցամսյա նախագահության ընթացքում։

«Ներքին համոզմունք ունեմ, որ դա մեր նախագահության մի մասն է լինելու, բայց կարծում եմ՝ դա լավ է, քանի որ մեզ կարելի է համարել Ռուսաստանի հարցերով «լավ փորձագետներ», — ասաց նա։ — Մենք նրանց ճանաչում ենք»։

Այնուամենայնիվ, նախարարը նաև զգուշացրեց, որ ԵՄ քաղաքական գործիչները պետք է ապահովեն, որ Ուկրաինան չվերածվի ևս մեկ Վրաստանի, որը 2008 թվականին Ռուսաստանի դեմ պատերազմելուց (որը հետագայում վերածվեց «սառեցված հակամարտության») հետո կրկին թեքվեց դեպի Մոսկվա։

«Իմ կարծիքով, մենք պետք է Ուկրաինային տրամադրենք հնարավորինս շատ երաշխ «Եթե մենք դա չանենք, ապա նրանց [Ուկրաինայի] մոտ կկրկնվի այն նույն սցենարը, որը տեղի ունեցավ Վրաստանում», — զգուշացրեց նախարարը՝ նշելով, որ Ուկրաինան ոչ միայն զգալիորեն ավելի մեծ է բնակչության թվով, այլև ունի «Եվրոպայի ամենահզոր բանակը» և մարտական ​​պայմաններում փորձարկված տեխնոլոգիաներ, ինչպես նաև «իսկապես մրցունակ է» իր փորձագիտական ​​գիտելիքների ու տեխնոլոգիաների արտահանման հարցում։

Նա հավելեց, որ Ուկրաինային պետք չէ դիտարկել «որպես ինչ-որ զոհ կամ ծախսերի աղբյուր», այլ՝ որպես ԵՄ-ի համար «իրական ակտիվ»։