17/04/2026

EU – Armenia

Պոլ Մաքարթնին նոր երաժշտական ալբոմ է թողարկում

The Beatles բրիտանական լեգենդար խմբի հիմնադիրներից Պոլ Մաքարթնին հայտարարել է, որ վերջին հինգ տարվա ընդմիջումից հետո, երաժշտական նոր ալբոմ է թողարկելու։

Համաձայն արտիստի կայքում տեղ գտած հայտարարության, 18-րդ ալբոմը կրում է «Դանժեն Լեյնի տղաները» անվանումը։

Ալբոմում տեղ են գտել երաժշտի կյանքի վաղ շրջանի երգերը՝ լիվերպուլյան մանկություն, ծանոթություն Ջոն Լենոնի հետ, հարազատ Ֆորթլին-րոուդ փողոցը։ «Մենք ոչինչ չունեինք, բայց դա կարեւոր չէր։ Մարդիկ հիանալի էին, ու դու չէիր զգում, թե որքան քիչ բան ունեիր»,- ասել է Մաքարթնին։