Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք:
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել Բաքվի և Երևանի միջև շփումների վրա, որոնք կազմակերպվում են, ըստ իրեն՝ «արևմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։
«Այն հայտարարությունները, որոնք ամեն օր արվում են Հայաստանի ղեկավարության կողմից, իհարկե, ստիպում են մեզ մտածել այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունենում, և ինչպես դա պետք է հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Բաց մի թողեք
Փաշինյանը զրուցել է Միշուստինի հետ. ի՞նչ է ասել նիստին
Պուտինի գեներալին պայթեցրին ու թաղեցին. Լուսանկար
Փաշինյանը չի նմանվի այն ամուսնուն, որը բաժանվելով կնոջից, ապրում է շքամուտքում